ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Մարզասերն իրեն խաբված է համարում

Մարզասերն իրեն խաբված է համարում
03.09.2014 | 11:06

Մարզասերի բուռն զայրույթն է հարուցել «Մոնակո» ֆուտբոլային ակումբի ղեկավարության որոշումը՝ կապված Ֆալկաոյին ու Խամես Ռոդրիգեսին վաճառելու հետ: Նրանք պահանջում են հետ վերադարձնել աբոնեմենտների գումարը կամ փոխհատուցել ներկա ու նախորդ մրցաշրջաններում տոմսերի գների մեջ եղած տարբերությունը: Հասկանալի է, որ ֆուտբոլիստներին էլ հետ չես բերի, քանզի նրանք արդեն «Մանչեստր Յունայթեդի» ու Մադրիդի «Ռեալի» մարզազգեստներով են հանդես գալիս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ